Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Իսրայելը ՌԴ-ին մեղադրել Է երկրի օդային տարածքում GPS-ի խափանումներին մեղսակից լինելու մեջ

Իսրայելը ՌԴ-ին մեղադրել Է երկրի օդային տարածքում GPS-ի խափանումներին մեղսակից լինելու մեջ

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի իշխանությունները պնդում են, որ Ռուսաստանն Է պատասխանատվություն կրում Թել Ավիվի մերձակա Դավիթ Բեն Գուրիոնի անվան օդանավակայանի շրջանում GPS համակարգի՝ վերջին շաբաթներին արձանագրված աշխատանքի խափանումների համար: Հունիսի 27-ին այս պնդմամբ հանդես Է եկել «Գալեյ ՑԱՀԱԼ» բանակային ռադիոն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Սկզբնապես մենք կարծում Էինք, թե (խափանումները) տեղի են ունենում սոսկ Բեն Գուրիոնի շրջանում, բայց այժմ պարզվել Է, որ նույն խնդրիներին ինքնաթիռները բախվել են (Կիպրոսի) Լառնակայում»,- մեջբերում Է ռադիոկայանը Իսրայելի Քաղաքացիական ավիացիայի վարչության ներկայացուցչի խոսքը:

Ինչպես հունիսի 27-ին հայտնել Է Haaretz թերթը՝ վկայակոչելով ավիացիոն ճյուղի աղբյուրներ, վերջին ամսվա ընթացքում իսրայելացի շատ օդաչուներ հայտնել են թռիչքի ժամանակ արբնայակային ազդանշանի կորստի մասին: Իսրայելում GPS-ն օգտագործում են վայրԷջքի եւ վերթիռի ժամանակ, ինչպես նաեւ երկրի օդային տարածությունում օդագնացության համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]