1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Օսակայում ավարտվում են G20-ի գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները

Օսակայում ավարտվում են G20-ի գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օսական հունիսի 27-ին ավարտում Է Քսանի խմբի երկօրյա գագաթնաժողովի նախապատրաստման աշխատանքները, որը հունիսի 28-ին կբացվի երկրի Հոնսյու գլխավոր կղզու հարավ-արեւմուտքի այս ոչ պաշտոնական մայրաքաղաքում: Ճապոնիայի բոլոր ծայրերից այս շրջան Է փոխադրվել 32 հազար ոստիկան: Նրանք ապահովում են Սակիսիմա արհեստական կղզու անվտանգությունը, որտեղ INTEX Osaka ցուցահանդեսային կենտրոնում կկայանա մոլորակի առաջատար երկրների ղեկավարների ամենամյա խորհրդակցությունը, երկրներ, որոնք թողարկում են գլոբալ ՀՆԱ-ի գրեթե 90 տոկոսը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Կղզու մատույցները փակված են արգելադետքերով, ոստիկաններն ընտրողաբար կանգնեցնում են ավտոմեքենաներ, ստուգում դրանց սրահներն ու բեռնախցերը: Օսակայի ծոցի կողմից ցուցահանդեսային համալիրը հսկում են Ճապոնիայի առափնյա պահպանության ուժերի 60-ից ավելի զինված աշխատակիցներ:

Քաղաքի ոստիկանությունը գագաթնաժողովի մոտենալու կապակցությամբ փակել Է մի շարք ճանապարհներ, ներառյալ արագընթաց վճարովի ավտոմայրուղիները: Սակայն ՏԱՍՍ-ի թղթակիցները հունիսի 27-ին համոզվել են, որ Օսակայի փողոցները բավականին ազատ են, խցանումներ չկան: Տեղի բնակիչները, դատելով ըստ ամենայնի, անսացել են առանց հատուկ անհրաժեշտության գագաթնաժողովի ընթացքում անձնական ավտոմոբիլներից չօգտվելու իշխանությունների կոչերին:

Ինչպես հայտնել են G20-ի լուսաբանման կազմկոմիտեում, հունիսի 27-ին եւ 28-ին քաղաքում փակ կլինեն նաեւ մունիցիպալ դպրոցները, որպեսզի նվազեցվի տրանսպորտի բեռնվածությունը: Օսակայում չեն աշխատում բազմաթիվ տուրիստական օբյեկտներ, ներառյալ տեղի գլխավոր տեսարժան վայրը՝ Օսակայի ֆեոդալական դղյակը, որն ամենանշանավորներից մեկն Է Ճապոնիայում: Փակվել են նաեւ մի քանի ժամանցային հաստատություններ: Օսակայի նահանգապետ Հիրոֆումի Յոսիմուրան անձնական խնդրանքով դիմել Է բնակչությանը՝ առավելագույն համբերություն դրսեւորել գագաթնաժողովի ընթացքում, չնայած բոլոր անհարմարություններին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]