Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Հայաստանի բժշկական երեք կենտրոն կհագեցվի գերժամանակակից սարքավորումներով

 Հայաստանի բժշկական երեք կենտրոն կհագեցվի գերժամանակակից 
սարքավորումներով

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարության որոշմամբ՝ «Սբ Աստվածամայր» և «Սբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնների նյարդավիրաբուժական բաժանմունքները և Չարենցավանի բժշկական կենտրոնը կհագեցվեն գերժամանակակից սարքավորումներով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին որոշման նախագիծը կառավարության հունիսի 27-ի նիստում ներկայացրեց Առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը:

«Նախատեսվում է գերժամանակակից սարքավորումներով հագեցնել Սուրբ Աստվածամայր ԲԿ մանկական նյարդավիրաբուժական և Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ նյարդավիրաբուժական բաժանմունքները, և Չարենցավանի ԲԿ-ն՝ բարձրացնելով մատուցվող ծառայությունների որակը միջազգային մակարդակի»,- ասաց Ավանեսյանը:

Այս նպատակով կծախսվի 200 մլն դրամ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]