Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

United Airlines-ը Boeing 737 MAX-ի թռիչքների արգելքը երկարացրել Է մինչեւ սեպտեմբերի 3-ը

United Airlines-ը Boeing 737 MAX-ի թռիչքների արգելքը երկարացրել Է մինչեւ սեպտեմբերի 3-ը

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: United Airlines ավիաընկերությունը Boeing 737 MAX-ի թռիչքների արգելքը երկարացրել Է մինչեւ սեպտեմբերի 3-ը, ինչի հետեւանքով 1,3 հազար չվերթ կչեղարկվի հուլիսին, 1,9 հազար չվերթ՝ օգոստոսին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ավիաընկերության հայտարարության մեջ:

«Մենք որոշում ենք ընդունել Boeing 737 MAX-ը մեր գրաֆիկից հանել մինչեւ սեպտեմբերի 3-ը… Հուլիսին մենք սպասում ենք, որ օրական կչեղարկվի 40-45 չվերթ, ինչը կնշանակի ամսական մոտավորապես 1,29 հազար չվերթ: Օգոստոսին մենք սպասում ենք օրական շուրջ 60 չվերթի չեղարկում, ինչը կբերի ամսական մոտավորապես 1,9 հազար չվերթի չեղարկման»,-ասված Է հաղորդագրության մեջ:

737 МАХ-ի թռիչքները ԱՄՆ-ում եւ բազմաթիվ այլ երկրներում դադարեցվել են այն բանից հետո, երբ կործանվեց երկու այդպիսի հանրանավ: Մարտ ամսին Ethiopian Airlines ավիաընկերության Boeing 737 МАХ-ը, որում գտնվում Էր 157 մարդ, աղետի ենթարկվեց Էթովպիայի Դեբրե-Զեյթ քաղաքից ոչ հեռու: 2018 թվականի նոյեմբերին կործանվեց ինդոնեզական Lion Air-ի նույնպիսի մի ինքնաթիռ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]