Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Վրաստանը պատրաստ է ԵՄ վիզային ռեժիմի ազատականացման հարցում Հայաստանին տրամադրել խորհրդատվություն

 Վրաստանը պատրաստ է ԵՄ վիզային ռեժիմի ազատականացման հարցում 
Հայաստանին տրամադրել խորհրդատվություն

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանը մեծապես կարևորում է Հայաստանի պատրաստակամությունը՝ ակտիվացնելու վիզային ռեժիմի ազատականացման համար Եվրամիության հետ աշխատանքները: Վրաստանը պատրաստ է ցուցաբերել ցանկացած տիպի խորհրդատվություն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի և Վրաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստի բացմանն իր խոսքում այս մասին ասաց Վրաստանի փոխվարչապետ, տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Մայա Ցկիտիշվիլին:

Փոխվարչապետը նախ նշեց՝ իրենց համար ուրախալի է, որ Հայաստանը պատրաստվում է ակտիվացնել աշխատանքները ԵՄ-ի հետ հարաբերություններում՝ վիզաների ազատականացման շուրջ բանակցությունների, աշխատանքների առումով: «Ցանկացած հարցում, ցանկացած խորհրդատվության ցուցաբերման պատրաստակամություն ենք հայտնում: Բացի այդ, ԵՄ-ի ձևաչափում պատրաստ ենք ձեզ ընդունել այն նշանակալի հանդիպումներին, որ Վրաստանում պլանավորվում է այս ամառ: Հուլիսին Բաթումում կկայանա Արևելյան գործընկերության երկրների առաջին ներդրումային ֆորումը, որտեղ Արևելյան գործընկերության երկրները իրենց ներդրումային ներուժը կներկայացնեն: Հուսով ենք, որ Հայաստանը բարձր մակարդակով կներկայացվի հուլիսի 11-12-ին Վրաստանում կայանալիք միջոցառմանը, որը նվիրված է Արևելյան գործընկերության 10-ամյակին»,-նշեց փոխվարչապետը:

Նա տեղեկացրեց, որ հոկտեմբերին Վրաստանում պլանավորվում է նաև Մետաքսի ճանապարհի ֆորումի անցկացում, որտեղ բարձր մակարդակի երկխոսության հարթակ է ստեղծվելու: Եվ փոխվարչապետը կարևոր համարեց նաև Հայաստանի ներկայացումը այդ հանդիպումներին:

Մայա Ցկիտիշվիլին կառավարության անունից Հայաստանին շնորհակալություն հայտնեց այն պատրաստակամության համար, որ Հայաստանի բարձր քաղաքական դեմքերն արտահայտում են՝ հաջակցություն Վրաստանի: Նա շնորհակալություն  հայտնեց այն դիրքորոշման համար, որ Հայաստանն արտահայտում է  միջազգային ասպարեզում Վրաստանի համար կարևորագույն հարցերի լուծման առումով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]