Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Դեսպան Մինասյանը հանդիպում է ունեցել Ռումինիայի առողջապահության նախարարի հետ

Դեսպան Մինասյանը հանդիպում է ունեցել Ռումինիայի առողջապահության նախարարի 
հետ

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը հունիսի 26-ին  հանդիպել է Ռումինիայի առողջապահության նախարար Սորինա Պինտեայի (Sorina Pintea) հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են առողջապահության ոլորտում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք խնդիրներ` ներառյալ առողջապահության բնագավառում համագործակցության հետագա ընդլայնման հնարավորություններն ու փորձի փոխանակման և վերապատրաստումների կազմակերպումը։

Նախարարն անդրադարձել է 1994թ. Հայաստանի Հանրապետության և Ռումինիայի առողջապահության նախարարությունների միջև առողջապահության և բժշկագիտության ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի վերանայման անհրաժեշտությանը` հույս հայտնելով, որ այն նոր շունչ կհաղորդի առողջապահության նախարարությունների միջև առկա երկկողմ համագործակցությանը:

Հանդիպման ընթացքում ձեռք է բերվել պայմանավորվածություն կազմակերպել մասնագիտական պատվիրակությունների փոխայցելություններ` վերոնշյալ և մի շարք այլ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկման ու փոխգործակցության հաստատման նպատակով։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]