Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հայաստանն ու Վրաստանը ձգտում են տնտեսական ոլորտում համագործակցությունը հասցնել երկու բարեկամ երկրներին հարիր մակարդակի

Հայաստանն ու Վրաստանը ձգտում են տնտեսական ոլորտում համագործակցությունը 
հասցնել երկու բարեկամ երկրներին հարիր մակարդակի

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Վրաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների վերսկսումը լավ հիմք է ստեղծում հայ-վրացական հարաբերությունների հետագա ամրապնդման և զարգացման համար: Երկրները ձգտում են նաև զարգացնել տնտեսական ոլորտում երկկողմ համագործակցությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հունիսի 27-ին Երևանում հանձնաժողովի 10-րդ նիստի բացմանը ելույթով հանդես եկան ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը և Վրաստանի փոխվարչապետ, տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Մայա Ցկիտիշվիլին:

«Այս հանձնաժողովի աշխատանքները Հայաստանի և Վրաստանի միջև երկկողմ բազմոլորտ համագործակցության զարգացման մեր համատեղ ջանքերի հերթական ապացույցն է: Մեր կառուցողական գործընկերությունը ներառում է միջպետական կապերի բազմաթիվ կարևոր ուղղություններ, և միանշանակ է, որ միջկառավարական հանձնաժողովն իր գործունեությամբ ևս կծառայի այդ համագործակցության խորացմանը: Մենք մեծ կարևորություն ենք տալիս Վրաստանի հետ մեր հարաբերություններին և կարող ենք փաստել, որ այսօր Հայաստանի և Վրաստանի միջև քաղաքական երկխոսությունը գտնվում է շատ բարձր մակարդակի վրա: Եվ մեր երկու երկրների վարչապետերի հստակ հանձնարարականն է նաև տնտեսական ոլորտում երկկողմ համագործակցությունը հասցնել երկու հարևան և բարեկամ երկրներին հարիր մակարդակի»,-ասաց Ավինյանը:

Փոխվարչապետը շեշտեց՝ հանձնաժողովի աշխատանքների հիմնական նպատակն է երկու պետությունների միջև տնտեսական հարաբերությունների զարգացումն ու համագործակցության նոր ուղղությունների մշակումը, ինչպես նաև երկկողմ հումանիտար կապերի ամրապնդումը: Ավինյանը նաև համոզվածություն հայտնեց, որ հանձնաժողովի աշխատանքի արդյունքում նոր հեռանկարներ կբացվեն բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության, գյուղատնտեսության, ինչպես նաև մշակույթի, կրթության, առողջապահության և այլ ոլորտներում: «Հայ-վրացական երկկողմ օրակարգը հագեցած է էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում բազմաթիվ հեռանկարային այնպիսի ծրագրերով, որոնք միտված են մեր երկրների տարանցիկ կարողությունների զարգացմանը: Կարևոր ենք համարում նաև երկկողմ իրավապահ պայմանագրային դաշտի ընդլայնմանն ուղղված  աշխատանքների իրականացումը, քանի որ համակարգում և լայն հնարավորություններ է ընձեռում մեր համագործակցության հետագա զարգացման համար»,-նշեց նա:

Ավինյանը նկատեց՝ հայ-վրացական հարաբերություններում մշտապես առանձնահատուկ տեղ է զբաղեցրել գործարարների միջև համագործակցության խթանման անհրաժեշտությունը, և այդ առումով հատկանշական համարեց, որ միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների շրջանակում տեղի է ունենալու նաև հայ-վրացական գործարար համաժողով:

Վրաստանի փոխվարչապետ, տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Մայա Ցկիտիշվիլին ևս համոզվածություն հայտնեց, որ հանձնաժողովի նիստը հնարավորություն կտա էլ ավելի բարձր աստիճանի տեղափոխել այն հարաբերությունները, որ գոյություն ունեն երկու երկրների միջև: «Մենք ողջունում ենք բոլոր հնարավորությունները, որ կստեղծվեն մեր երկու պետությունների միջև, որպեսզի երկխոսությունը միտված լինի կոնկրետ հարցերի լուծման: Անչափ կարևոր է տնտեսության բնագավառում մեր հարաբերությունների զարգացումը, որը հնարավորություն է տալիս մեր համագործակցությունն էլ ավելի խորացնել: Սակայն մենք տեսնում ենք հնարավորություն, որ միջազգային ասպարեզում մեր հարաբերություններն էլ ավելի խորանան»,-նշեց նա:

Փոխվարչապետի կարծիքով՝ միջկառավարական հանձնաժողովների կողքին երկու կողմից կանգնած է բիզնեսը, միայն գործարարների ակտիվ ներգրավվածությամբ է հնարավոր տնտեսական հարաբերությունների խորացումը: Նա նաև ներկայացրեց տնտեսական, հարկային ոլորտում այն բոլոր բարեփոխումները, որոնք իրականացվել են Վրաստանում:  

«Հայաստան-Վրաստան առևտրաշրջանառությունն աճում է այնպես, ինչպես աճում են ներդրումները Հայաստանից Վրաստան, զբոսաշրջությունը ևս այն բնագավառն է, որ զարգանում է  երկու երկրների միջև»,-ասաց  Մայա Ցկիտիշվիլին ու հույս հայտնեց, որ դինամիկան կաճի:

Նիստին ներկա էին բարձրաստիճան պաշտոնյաներ Հայաստանից և Վրաստանից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]