Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Փաշինյանն ընդգծեց գյուղատնտեսական ապրանքների արտահանման ոլորտում շոշափելի շարժերի առկայությունը

 Փաշինյանն ընդգծեց գյուղատնտեսական ապրանքների արտահանման ոլորտում 
շոշափելի շարժերի առկայությունը

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյուղատնտեսական ապրանքների ոլորտում այս տարվա մայիսին նախորդ տարվա նույն ժամկետների նկատմամբ շոշափելի շարժեր են արձանագրվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին կառավարության հունիսի 27-ի նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով վիճակագրական կոմիտեի հրապարակած մայիս ամսվա տնտեսական ցուցանիշներին:

«Մայիսի ընթացքում բուսական և կենդանական ծագման արտադրանքի արտահանումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 76.7%-ով: Ընդ որում, 86.2%-ով աճել է բուսական ծագման արտադրանքի արտահանումը, 60.9%-ով՝ կենդանական ծագման արտադրանքի արտահանումը: Բուսական ծագման արտադրանքի կեսից ավելին եղել է լոլիկի մասով, արտահանումը նախորդ տարվա համեմատ աճել է 171%-ով: Ընդ որում, ես ուզում եմ արձանագրել, որ առաջին եռամսյակի տվյալներով մենք լոլիկի արտահանման շատ լուրջ անկում ունեինք, և այս աճով մենք կոմպենսացնում ենք այդ բացը: Ելակի արտահանումը կազմել է 700 հազար ԱՄՆ դոլար, որը 10 անգամ գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը, իսկ վարունգի արտահանումը 5 անգամ գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը՝ կազմելով 1.1 մլն ԱՄՆ դոլար: Արտահանվել է 3.2 մլն ԱՄՆ դոլար արժեքով թարմ ձուկ, որը 1.2 մլն ԱՄՆ դոլարով, կամ 61%-ով գերազանցել է նախորդ տարվա արտահանման ծավալը»,- ասաց Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ գյուղատնտեսության ոլորտում հունվար-մայիս ամիսներին բուսական և կենդանական ծագման արտադրանքի արտահանման աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ կազմել է 11.8%:

«12.6%-ով աճել է բուսական ծագման արտադրանքի արտահանումը, 10.2%-ով աճել է կենդանական ծագման արտադրանքի արտահանումը: Ավելի քան հնգապատկվել է վարունգի արտահանումը, կրկնապատկվել է ելակի արտահանումը, 35%-ով աճել է թարմ ձկան արտահանումը, կազմելով մոտ 12 մլն ԱՄՆ դոլար»,- ասաց Փաշինյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]