Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   27 Նոյեմբեր

Ըմբիշ Վալոդյա Ֆրանգուլյանը կպայքարի Եվրոպական խաղերի բրոնզե մեդալի համար

Ըմբիշ Վալոդյա Ֆրանգուլյանը կպայքարի Եվրոպական խաղերի բրոնզե մեդալի համար

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Վալոդյա Ֆրանգուլյանը կպայքարի Եվրոպական խաղերի բրոնզե մեդալի համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մինսկում ընթացող խաղերի ազատ ոճի ըմբշամարտի 65 կգ քաշային կարգում Ֆրանգուլյանը սփոփիչ գոտեմարտում մրցեց և հաղթեց Բելառուսի ներկայացուցիչ Գեորգի Կոլիևին:  Հիմա հայ ըմբիշ կպայքարի բրոնզե մեդալի համար, որտեղ ուժերը կչափի Ուկրաինայից Գոռ Հովհաննիսյանի հետ:

Հայաստանի հավաքականը դեռևս 3 մեդալ է նվաճել: Հայ սամբիստներից Տիգրան Կիրակոսյանը դարձել է ոսկե, Դավիթ Գրիգորյանը` արծաթե և Արսեն Ղազարյանը` բրոնզե մեդալակիր:

Եվրոպական երկրորդ խաղերին մասնակցում են 50 երկրի մոտ 4000 մարզիկներ: Եվրոպական խաղերի շրջանակում անցկացվում են երկու մարզաձևի Եվրոպայի առաջնություններ, իսկ 8 մարզաձևերը կլինեն Տոկիոյի 2020 թվականի Օլիմպիական խաղերի համար որակավորում տվող: Հայաստանը Եվրոպական երկրորդ խաղերին մասնակցում է 37 մարզիկով:

Լուսանկարը` Armnoc

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]