Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ղրղզստանի խորհրդարանը անձեռնմխելիությունից զրկեց նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւին

Ղրղզստանի խորհրդարանը անձեռնմխելիությունից զրկեց նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւին

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղրղզստանի խորհրդարանի պատգամավորները հունիսի 27-ին ձայների մեծամասնությամբ որոշել են անձեռնմխելիությունից զրկել նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւին՝ պետության ղեկավարի պաշտոնում այն գործողությունների համար, որոնցում գլխավոր դատախազությունը կոռուպցիայի նշաններ Է գտել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ինտերֆաքս»-ին:

Նախկին նախագահի անձեռնմխելիության չեղարկման որոշումը պաշտպանել են նիստին ներկա 120 պատգամավորներից 103-ը: Դեմ են արտահայտվել Ղրղզստանի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից մի քանի պատգամավորներ, որի հիմնադիրն Աթամբաեւն Է:

Նիստն անցել Է առաջին նախկին նախագահի, որն ավելի վաղ հայտարարել Է, թե իրեն առաջադրված բոլոր մեղադրանքներն «անհեթեթ են ու չհիմնավորված», ինչպես նաեւ «հենվում են հորինված լուրերի վրա եւ թելադրված են սոսկ քաղաքական ընդդիմախոսին վերացնելու գործող նախագահի ձգտմամբ»: Ղրղզստանի գլխավոր դատախազ Օթկուրբեկ Ջամշիտովը, հունիսի 27-ին ելույթ ունենալով խորհրդարանի նիստում, հայտարարել Է, որ հսկիչ մարմինն ուսումնասիրել Է խորհրդարանի հատուկ պատգամավորական հանձնաժողովի եզրահանգումը եւ եկել այն եզրակացության, որ «Աթամբաեւին հանրապետության նախագահի պաշտոնում առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու մեջ կասկածելու հիմքեր կան»:

«Հանձնաժողովի եզրակացության մեջ արտացոլված վեց փաստերից հինգի շուրջ կասկածանքի հիմքեր կան»,-ասել Է նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]