Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Մերկելը կրկին վատ Է զգացել արարողական միջոցառման ժամանակ

Մերկելը կրկին վատ Է զգացել արարողական միջոցառման ժամանակ

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հերթական անգամ սաստիկ դողի նոպա Է ունեցել արարողական միջոցառմանը՝ նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի մոտ ընդունելության ժամանակ: Համապատասխան տեսագրությունը հունիսի 27-ին տարածել Է n-tv հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հեռարձակումից երեւում Է, որ Մերկելը, կանգնած պետության ղեկավարի աջ կողքին, նկատելիորեն դողում Է, ինչպես սաստիկ սարսուռի ժամանակ: Դրանից հետո նրան ջրով բաժակ են պարզում: Կանցլերը հրաժարվում Է օգնությունից, մի քանի վայրկյան անց դողը դադարում Է: Համանման պատմություն Էր տեղի ունեցել հունիսի 18-ին:

Ենթադրվում Է, որ օրվա ընթացքում Մերկելը կմեկնի Օսակա՝ G20-ի գագաթնաժողովին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]