Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ՉԺՀ-ն եւ ԱՄՆ-ը պայմանավորվել են դադար առնել առեւտրական պատերազմում G20-ի գագաթնաժողովից առաջ

ՉԺՀ-ն եւ ԱՄՆ-ը պայմանավորվել են դադար առնել առեւտրական պատերազմում G20-ի գագաթնաժողովից առաջ

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանը եւ ԱՄՆ-ը պայմանավորվել են դադար առնել առեւտրական պատերազմում Օսակայում Քսանի խմբի գագաթնաժողովից առաջ, որպեսզի վերսկսեն բանակցությունները վեճերի կարգավորման շուրջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 27-ին հայտնել Է South China Morning Post թերթը վկայակոչելով մի քանի աղբյուր:

Հրատարակության տվյալներով՝ երկու երկրների ղեկավարների՝ Դոնալդ Թրամփի եւ Սի Ցզինպինի առաջիկա հանդիպման արդյունքներով կողմերից յուրաքանչյուրը մամուլի համար առանձին հայտարարություն կանի՝ շարադրելով այդ խնդրի շուրջ փոխհամաձայնեցված դիրքորոշումը: Ներկայիս պայմանավորվածությունը թույլ կտա հետաձգել ՉԺՀ-ի արտադրանքի վրա եւս 300 մլրդ դոլարի նոր մաքսատուրքեր սահմանելու Վաշինգտոնի պլանները: Առայժմ պարզ չԷ՝ որքան երկար կարող Է տեւել դադարը բանակցությունների նոր փուլերն ավարտելու համար: Սակայն, թերթի երկու աղբյուրի տվյալներով, առեւտրական համաձայնագրի հասնելու համար հատկացվելու Է վեց ամիս:

Թրամփը հունիսի 26-ին հայտարարել Է Fox Business հեռուստաալիքի եթերում հայտնել Է, որ դիտարկում Է ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ տնտեսական կապերի մասնակի դադարեցման հնարավորությունը, եթե երկրները չկարողանան համաձայնության հասնել առեւտրի շուրջ: Դրա հետ մեկտեղ ԱՄՆ-ի նախագահը չի բացառել, որ ՉԺՀ-ի ղեկավար Սի Ցզինպինի հետ Օսակայում կայանալիք հանդիպման ընթացքում կհաջողվի հասնել առեւտրական համաձայնագրի եւ խուսափել Վաշինգտոնի կողմից չինական ապրանքների վրա լրացուցիչ մաքսատուրքեր սահմանելուց, ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը հայտարարել Է, որ Վաշինգտոնի եւ Պեկինի միջեւ առեւտրական համաձայնագիրը պատրաստ Է 90 տոկոսով, եւ նշել Է, որ դրա կնքման հնարավորությունը պահպանվում Է:

«Մենք մոտավորապես 90 տոկոսով անցել ենք (գործարքի) ուղին, եւ ես կարծում եմ, որ այն ավարտելու հնարավորություն կա»,- հայտարարել Է նա CNBC հեռուստաալիքին տված հարցազրույցում: Մնուչինը վստահություն Է հայտնել, որ այդ հարցի շուրջը բանակցություններում առաջընթաց ձեռք կբերվի ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպմանը Ճապոնիայում G20-ի գագաթնաժողովի հարթակներում: Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարության ղեկավարը հուսով Է, որ համաձայնագիրը կարող Է կնքվել մինչեւ տարեվերջ, բայց դրա համար «պետք Է ճիշտ ջանքեր գործադրվեն»: Ավելի վաղ ԱՄՆ-ի վարչակազմի բարձրաստիճան մի ներկայացուցիչ հայտարարել Է, որ Թրամփի եւ Սի Ցզինպինի հանդիպումն, ամենայն հավանականությամբ, կկայանա հունիսի 29-ին: G20-ի գագաթնաժողովը Ճապոնիայի Օսակայում տեղի կունենա հունիսի 28 – 29-ը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]