Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Համահայկական խաղերին մասնակցելու հայտերի քանակով Իրանի պատվիրակությունն ամենամեծերից մեկն է

Համահայկական խաղերին մասնակցելու հայտերի քանակով Իրանի պատվիրակությունն 
ամենամեծերից մեկն է

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի պատվիրակությունը հայտերի քանակով այս պահի դրությամբ Համահայկական խաղերի ամենամեծ պատվիրակություններից մեկն է:  Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի լրատվական ծառայությունից՝ անդրադառնալով լրատվամիջոցներում շրջանառվող այն տեղեկություններին, թե իբր Իրանի պատվիրակությունը չի մասնակցի Համահայկական խաղերին: 

«Չնայած հայտերի ընդունման վերջնաժամկետը հուլիսի 1-ն է, Իրանից արդեն իսկ ներկայացվել է 245 հայտ, որոնցից 36-ը` Թավրիզից, 39-ը` Սպահանից և Շահինշահրից և մոտ 170 հայտ Թեհրանից: Եվս մեկ անգամ հարկ է նշել, որ հայտերի ընդունման վերջնաժամկետը հուլիսի 1-ն է, արդյունքները կամփոփվեն մինչև հուլիսի 5-ը և կհրապարակվեն: Համահայկական խաղերի մասնակիցների թիվն այս պահին մոտ 5000 է: Ամենամեծ թվով պատվիրակություններն ԱՄՆ-ից են, Ռուսաստանի Դաշնությունից, Ֆրանսիայից, Լիբանանից, Եգիպտոսից, Ավստրիայից և Իրանի Իսլամական Հանրապետությունից»,- հայտնեցին լրատվական ծառայությունից:

Մամուլում լուրեր են շրջանառվում, թե Իրանի պատվիրակությունը չի մասնակցի Համահայկական խաղերին, քանի որ խաղերի բացման հանդիսավոր արարողությունը կայանալու է Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում: Որպես պատճառ նշվում է այն հանգամանքը, թե «Իրանի իշխանությունները չեն ցանկանում հարաբերությունները փչացնել Ադրբեջանի հետ»: 

Համահայկական 7-րդ խաղերի բացման արարողությունը տեղի կունենա Ստեփանակերտում` օգոստոսի 6-ին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]