Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Դեմոկրատների հեռուստաբանավեճի մասնակիցները քննադատել են Թրամփի քաղաքականությունն Իրանի նկատմամբ

Դեմոկրատների հեռուստաբանավեճի մասնակիցները քննադատել են Թրամփի քաղաքականությունն Իրանի նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահի պաշտոնին հավակնող դեմոկրատների թվից հեռուստաբանավեճերի մասնակիցների մեծ մասն հանդես Է եկել միջուկային խնդրի շուրջն Իրանի հետ գործարքի պաշտպանությամբ, նրանցից երեքը խիստ քննադատության են ենթարկել Թեհրանի նկատմամբ Վաշինգտոնի ընթացիկ ուղեգիծը: Բանավեճը կայացել Է Մայամիում (Ֆլորիդայի նահանգ), հեռարձակումը վարում Էր NBC հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հաղորդավարը տասը դեմոկրատ քաղաքական գործիչներից, որոնք հավակնում են նախագահի թեկնածու առաջադրվել Դեմոկրատական կուսակցությունից, խնդրել Է ձեռք բարձրացնել նրանք, ովքեր, գտնվելով ԱՄՆ-ի նախագահի պաշտոնին, միջուկային խնդրի շուրջն Իրանի հետ գործարք կկնքեր այն տեսքով, որով այն 2015 թվականին Էր: Բանավեճերի տասը մասնակիցներից ինը բարձրացրել Է ձեռքը: Միակ մասնակիցը, որը ձեռքը չի բարձրացրել, եղել Է Նյու Ջերսիի նահանգից սենատոր Քորի Բուքերը: Նա պարզաբանել Է, որ սխալ Է համարում 2018 թվականին Գործողությունների համապարփակ ծրագրից դուրս գալու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը, սակայն նշել Է, որ ինքը, լինելով Միացյալ Նահանգների ղեկավար, ավելի ձեռնտու համաձայնագիր կկնքեր:

Հավայիի նահանգից Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Թուլսի Գաբարդն ընդգծել Է, որ Թրամփի վարչակազմի գործողությունների պատճառով ԱՄՆ-ը հայտնվել Է «Իրանի դեմ պատերազմի եզրին»: «Ամերիկացիները պետք Է հիշեն, որ Իրանի դեմ այդ պատերազմը շատ ավելի ավերիչ եւ կորստաբեր կլինի, քան այն ամենն, ինչ մենք տեսանք Իրաքում: Այն կխլի շատ ավելի կյանքեր, կսրի փախստականների հորդահոսքի հետ կապված ճգնաժամը եւ այն չի սահմանափվի սոսկ Իրանով եւ կընդգրկի ամբողջ տարածաշրջանը,- նշել Է օրենսդիրը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]