Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Բուրյաթիայում Ան-24 ինքնաթիռի վթարային վայրԷջքի հետեւանքով կան զոհեր ու տուժածներ

Բուրյաթիայում Ան-24 ինքնաթիռի վթարային վայրԷջքի հետեւանքով կան զոհեր ու տուժածներ

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունիսի 27-ի առավոտյան Բուրյաթիայում Ան-24 ինքնաթիռի վթարային վայրԷջքի հետեւանքով տուժել Է 22 մարդ: Այդ մասին, ինչպես եղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել են տարածաշրջանի բշկական ծառայություններում:

«Ընդամենը այս պահի դրությամբ կա 22 տուժած, նրանցից 15-ին բուժօգնություն Է ցուցաբերվել, եւս յոթ հոգու հոսպիտալացրել են»,- ասել Է գործակալության զրուցակիցը:

Ինքնաթիռի վթարային վայրԷջքի հետեւանքով զոհվել Է անձնակազմի երկու անդամ: Ընդամենն օդանավում եղել Է 46 մարդ, այդ թվում՝ անձնակազմի չորս անդամ: Ինչպես հայտնել են Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունում, օդում խափանվել Է Ան-24 ինքնաթիռի շարժիչներից մեկը, Նիժնեանգարսկում վայրԷջքի ժամանակ ինքնաթիռը դուրս Է եկել թռիչքավայրԷջքային գոտու սահմաններից:

«Արգելակելիս օդանավը բախվել մաքրիչ կառույցների հետ: Ճեղքելով արգելապատնեշը, ինքնաթիռը բռնկվել Է»,- նշել են ԱԻՆ-ում: Ներկայում հրդեհը մարված Է: Հաջողվել Է փրկել 44 մարդու:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]