Կառավարությունում հյուրընկալել են «Մեսրոպյան հայկական դպրոցի» աշակերտներին
09:29, 27 Հունիս 2019
ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հունիսի 26-ին ընդունել է ճանաչողական այցով Հայաստանում գտնվող «Մեսրոպյան հայկական դպրոցի» աշակերտներին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեցին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից:
Փոխվարչապետը ներկայացրել է Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի քաղաքական, տնտեսական, իրավական, մշակութային և մյուս ոլորտներում իրականացվող բարեփոխումները: Անդրադարձ է եղել Հայաստան-Սփյուռք հարաբերություններին:
ԱՄՆ Քալիֆոռնիա նահանգից ժամանած հայ աշակերտները փոխվարչապետի հետ կիսվել են Հայաստան այցելության վերաբերյալ իրենց տպավորություններով:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում