Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Հրդեհը մեծ վնաս է  պատճառել Ազատավան գյուղի բնակչին

Հրդեհը մեծ վնաս է  պատճառել Ազատավան գյուղի բնակչին

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը hունիսի 26-ին, ժամը 16:26-ին ահազանգ է ստացել, որ Արարատի մարզի Ազատավան գյուղում այրվում է խոտածածկույթ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:36-ին, մարվել՝ 18:05-ին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այրվել է Ազատավան գյուղի Չարենցի փողոցի տներից մեկի տանիքը` 100 քմ, թոնրատան և արհեստանոցի ընդհանուր տանիքը՝ 100 քմ: Տուժածներ չկան:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]