1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ՀՀ ոստիկանությունը մեկ օրում բացահայտել է հանցագործության 60 դեպք

ՀՀ ոստիկանությունը մեկ օրում բացահայտել է հանցագործության 60 դեպք

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 25-ից 26-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 60 դեպք, այդ թվում՝ 2-ը նախկինում կատարված։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 13, խարդախության 7, անձնական ունեցվածքի գողության և ծեծի 6-ական, գույքի դիտավորությամբ ոչնչացման 5, պաշտոնեական լիազորությունների չարաշահման 3, յուրացման կամ վատնման, թմրամիջոցի մաքսանենգության ու մշակումն արգելված թմրանյութեր պարունակող բույսեր աճեցնելու 2-ական, մահվան ելքով մարմնական վնասվածք հասցնելու, անձի առևանգման, հարկերից խուսափելու, դրամանենգության, զենք-զինամթերքի առգրավման, խուլիգանության, թմրամիջոցի հայտնաբերման, կաշառակերության, թմրամիջոցի ապօրինի շրջանառության, լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, ազատությունից ապօրինի զրկելու և բժիշկների կողմից իրենց մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու 1-ական դեպք: 

Հայտնաբերվել 1 անհետ կորած, 4 հետախուզվող, կամավոր ներկայացել է 4-ը։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 2 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 23 պատահար, ինչի հետևանքով 3 մարդ զոհվել է, 25-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]