1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ԵԽԽՎ-ն վերադարձրել է ռուսաստանյան պատվիրակության լիազորությունները

ԵԽԽՎ-ն վերադարձրել է ռուսաստանյան պատվիրակության լիազորությունները

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը ընդունել է բանաձև, որով հաստատել է ռուսաստանյան պատվիրակության լիազորությունները:  Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, ընդունված փաստաթղթում ԵԽԽՎ-ն կոչ է արել Մոսկվային իրականացնել 2014 և 2015 թվականների բանաձևներում ներառված բոլոր առաջարկությունները:

Բանաձևում նաեւ նշված է, որ ռուսական պատվիրակությունը առանց հետագա ուշացումների պետք է վերադառնա Մոնիտորինգի կոմիտեի և Վեհաժողովի մյուս բոլոր կոմիտեների հետ համագործակցությանն, ինչպես նաև պետք է վարի կառուցողական երկխոսություն՝ իր պարտավորությունների կատարման վերաբերյալ:

Բացի այդ, Վեհաժողովը կոչ է արել ռուսաստանյան իշխանություններին ազատել 24 ուկրաինական նավաստիներին, որոնք անցած տարվա նոյեմբերին սահմանը խախտելուց հետո ձերբակալվել էին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]