1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ոստիկանները բերման են ենթարկել Օշական գյուղում խուլիգանության վայրից փախուստի դիմած տղամարդուն  

Ոստիկանները բերման են ենթարկել Օշական գյուղում խուլիգանության վայրից 
փախուստի դիմած տղամարդուն  

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության Աշտարակի բաժինը հունիսի 25-ի ժամը 20․35-ի սահմաններում ահազանգ է ստացել, որ Օշական գյուղում մի տղամարդ իր բեռնատար «ԳԱԶել»-ով փակել է գյուղի փողոցներից մեկը, կանգնել մեքենայի վրա և երկաթե ձողով հարվածում է տրանսպորտային միջոցի տարբեր մասերին, բնակիչների ներկայությամբ տալիս է սեռական բնույթի հայհոյանքներ։ Նման վարքագիծ դրսևորելով՝ մեքենայի երկաթե ամբարձիչը և մետաղյա ձողը նետել է ոստիկանների ուղղությամբ ու ցատկել հարևանությամբ գտնվող տան խորդանոցի տանիքին՝ փորձելով փախչել, բայց տեղում ծառայություն իրականացրած ոստիկանները նրան բռնել ու բերման են ենթարկել Աշտարակի բաժին։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից,  Օշականում ապրող 31-ամյա տղամարդը օրերս իրականացված ուժեղացված ծառայությունների ընթացքում երկու անգամ վարչական պատասխանատվության է ենթարկվել մեքենան ալկոհոլ օգտագործած վիճակում վարելու համար։ Այս դեպքով քրեական գործ է հարուցվել խուլիգանության հատկանիշներով։ Բերման ենթարկվածը ձերբակալվել է։

Հանգամանքները քննությամբ պարզվում են։

 Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]