Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Նիգերիայում զինված հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն 20 մարդ

Նիգերիայում զինված հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն 20 մարդ

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  «Բոկո Հարամ» արմատական իսլամիստական խմբավորման զինյալները հարձակում են իրականացրել Նիգերիայի Բորնո նահանգում, որի հետևանքով  առնվազն 20 մարդ զոհվել է: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հաղորդել է Daily Trust թերթը:

Թերթը գրել է, որ զինյալները հարձակվել են Դամասակից 50 կմ հեռավորության վրա գտնվող Նգամգամ գյուղի բնակիչների վրա: Հարձակման հետևանքով ողջ մնացածներից շատերը լքել են գյուղը:

«Բոկո Հարամ» արմատական իսլամիստական խմբավորման գրոհայինները հանդես են գալիս հանուն Նիգերիայի հյուսիսում անկախ պետության ստեղծման, որը բնակեցված է առավելապես մահմեդականներով, ինչպես նաև նպատակ ունեն հյուսիսային շրջաններից վտարել բոլոր քրիստոնյաներին եւ հեթանոսներին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]