Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Գորշ արջին Հրազդանից տեղափոխել են Երևանի կենդանաբանական այգի

Գորշ արջին Հրազդանից տեղափոխել են Երևանի կենդանաբանական այգի

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի միջնորդությամբ հունիսի 25-ին Հրազդանից Երևանի կենդանաբանական այգի է տեղափոխվել գորշ արջ: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ  Երևանի կենդանաբանական այգու «Ֆեյսբուք»-ի էջից: Կենդանին արու է, 6 ամսական, քաշը՝ 8 կիլոգրամ:

«Քաշը տվյալ հասակի քոթոթի համար բավականին քիչ է, ինչը խոսում է կենդանու ոչ լիարժեք խնամքի մասին: Կենդանու ծագման վերաբերյալ ստույգ տվյալներ չկան: Դատելով կենդանու վարքագծից՝ արջը երկար ժամանակ խնամվել է մարդու կողմից. չի վախենում մարդկանցից և կեր է պահանջում: Գորշ արջը տվյալ տեսակին ոչ բնորոշ վարքագիծ է դրսևորում՝ ծծում է թաթը, նյարդային շարժումներ անում: Վարքագծային շեղումների առաջացման պատճառը մարդկանց կողմից ոչ գրագետ խնամքն ու կերակրումն է Ներկայումս կենդանին գտնվում է կարանտինային բաժանմունքում, կատարվում են ամենօրյա հետազոտումներ, նախատեսվում են նաև լաբորատոր հետազոտություններ: Արջի առողջական վիճակի մասին լիարժեք տեղեկատվություն կարող ենք տրամադրել 1 ամսից՝ կարանտինային ժամանակահատվածի ավարտից հետո»,- նշված է հաղորդագրությունում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]