Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Հուլիս

«Արմենիա» ավիաընկերությունն ստացել է Երևան-Մոսկվա-Երևան ուղիղ կանոնավոր չվերթերի թույլտվություն


ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  «Արմենիա» ավիաընկերությունն ռուսական կողմից ստացել է Երևան-Մոսկվա-Երևան ուղիղ կանոնավոր չվերթեր իրականացնելու թույլտվություն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց  ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը, այժմընթանում են նոր ՝ Boeing 737-700 օդանավի Հայաստանում գրանցելու գործընթացը, որն, ըստ պլանավորվածի, Երևանում պետք է լինի հուլիսի 8-ին, ինչպես նաև վաճառքի կազմակերպումը:

Օրեկան իրականացվելու է 2 չվերթ, որոնք համադրվեելու են ավիաընկերության գործընկեր «Վրացական ավիաուղիների» Երևան-Թբիլիսի-Երևան չվերթների հետ:

Ըստ հաստատված չվացուցակի՝ դեպի Թբիլիսի և հակառակ ուղղությամբ մեկնող տրանզիտ ուղևորների սպասելաժամանակը Երևանում կազմելու է ընդամենը 50 րոպե:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ