Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Հունիսի 27-ին սպասվող իրադարձությունները

Հունիսի 27-ին սպասվող իրադարձությունները

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը ներկայացնում է այսօր սպասվող իրադարձությունները:

Այսօր՝ հունիսի 27-ին, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը նախաձեռնել է աշխատանքային քննարկում՝ «Կաթնամթերքի շուկայի առկա իրավիճակի վերաբերյալ» թեմայով:

Երևանում տեղի կունենա Հայաստանի և Վրաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստը: Ելույթով հանդես են գալու ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը և Վրաստանի փոխվարչապետ, տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Մայա Ցկիտիշվիլին:

 ՀՀ կառավարությունը կգումարի հերթական նիստը: Օրակարգում երեք տասնյակից ավելի հարցեր են:

ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Մալթայի արտաքին գործերի և առևտրի խթանման նախարար Կարմելո Աբելայի հանդիպումը Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ: Նախարարները հանդես կգան մամուլի ասուլիսով:

Այսօր կկայանա Հայկական տնտեսագիտական միության տարեկան գիտաժողովը: Բացման խոսքով հանդես կգան ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար, տ.գ.դ., պրոֆեսոր Ռուբեն Հայրապետյանը:

Հայաստանի  պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթը Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված կներկայացնի երկու մեծ բեմադրություն՝ «Լոռեցի Սաքոն» և «Մարոն», որը մեկ ակտանի խորեոգրաֆիկ բալետային ներկայացում է:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայքէջում: Հետևեք մեզ նաև թվիթերում և ֆեյսբուքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]