Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Թրամփը հնարավոր Է համարել ԱՄՆ-ի եւ Չինաստանի տնտեսական փոխգործակցության կրճատումը

Թրամփը հնարավոր Է համարել ԱՄՆ-ի եւ Չինաստանի տնտեսական փոխգործակցության կրճատումը

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում Է ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ տնտեսական կապերի մասնակի դադարեցման հնարավորությունը, եթե երկրները չկարողանան համաձայնության հասնել առեւտրի շուրջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա հունիսի 26-ին հայտարարել Է Fox Business հեռուստաալիքի եթերում:

ԱՄՆ-ի ղեկավարին հարց Է տրվել այն մասին, թե ինչ գործողություններ նա կարող Է ձեռնարկել, եթե Վաշինգտոնին ու Պեկինին չհաջողվի լուծել վիճելի հարցերն առեւտրի շուրջ: «Չինաստանի վերաբերյալ իմ պլան «Բ»-ն ամսական միլիարդավոր ու միլիարդավոր դոլարների գանձումն Է, եւ մենք ավելի ու ավելի քիչ գործ կունենանք նրանց հետ»,-ասել Է Թրամփը:

Նա նաեւ չի բացառել նոր մաքսատուրքերի սահմանումը չինական ապրանքների վրա: Դրա հետ մեկտեղ ԱՄՆ-ի նախագահը չի բացառել, որ ՉԺՀ-ի ղեկավար Սի Ցզինպինի հետ Օսակայում կայանալիք հանդիպման ընթացքում կհաջողվի հասնել առեւտրական համաձայնագրի եւ խուսափել Վաշինգտոնի կողմից չինական ապրանքների վրա լրացուցիչ մաքսատուրքեր սահմանելուց:

ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը հայտարարել Է, որ Վաշինգտոնի եւ Պեկինի միջեւ առեւտրական համաձայնագիրը պատրաստ Է 90 տոկոսով, եւ նշել Է, որ դրա կնքման հնարավորությունը պահպանվում Է:

«Մենք մոտավորապես 90 տոկոսով անցել ենք (գործարքի) ուղին, եւ ես կարծում եմ, որ այն ավարտելու հնարավորություն կա»,- հայտարարել Է նա CNBC հեռուստաալիքին տված հարցազրույցում: Մնուչինը վստահություն Է հայտնել, որ այդ հարցի շուրջը բանակցություններում առաջընթաց ձեռք կբերվի ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպմանը Ճապոնիայում G20-ի գագաթնաժողովի հարթակներում:

Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարության ղեկավարը հուսով Է, որ համաձայնագիրը կարող Է կնքվել մինչեւ տարեվերջ, բայց դրա համար «պետք Է ճիշտ ջանքեր գործադրվեն»: Ավելի վաղ ԱՄՆ-ի վարչակազմի բարձրաստիճան մի ներկայացուցիչ հայտարարել Է, որ Թրամփի եւ Սի Ցզինպինի հանդիպումն, ամենայն հավանականությամբ, կկայանա հունիսի 29-ին: G20-ի գագաթնաժողովը Ճապոնիայի Օսակայում տեղի կունենա հունիսի 28 – 29-ը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]