Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Հուլիս

Օսակայում G20-ի գագաթնաժողովի նախաշեմին սահմանափակել են ավտոբուսների երթեւեկությունը


ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տրանսպորտային ընկերությունները ոոշում են ընդունել չեղարկել մի շարք միջազգային ավտոբուսային չվերթներ ճապոնական Օսակա քաղաքի ճանապարհներով երթեւեկության սահմանափակման պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 26-ին հայտնել են միջոցառման կազմակերպիչները:

Դրանց մի մասի ուղարկումը տեղափոխվել Է Կոբե եւ Կիոտո հարեւան քաղաքաներ, սակայն մեծ մասը հարկ Է եղել չեղարկել:

Օրական Օսակայի կենտրոնական կայարանից երկրի տարբեր շրջաններ Է մեկնում շուջ 400 ավտոբուս: Դա Ճապոնիայում հեռավոր ուղեւորությունների ամենաԷժան միջոցներից մեկն Է: Առավել մեծ պահանջարկ են վայելում գիշերային ավտոբուսները, քանի որ «սինկանսեն» ճեպընթացները երթեւեկում են վաղ առավոտից մինչեւ կեսգիշեր, իսկ գիշերը նրնաց աշխատանքում ընդմիջում Է:

Ավելի վաղ հաղորդվել Է, որ հակաահաբեկչական նկատառումներով երկաթուղային կայարաններում աղբարկղերից ու պահախցերից օգտվելու ժամանակավոր արգելք Է սահմանվել: Այս միջոցները գործելու են մինչեւ միջոցառումների ավարտվելը: Նաեւ, Օսակայի վարչակազմի տվյալներով՝ քաղաքում հունիսի 27-ից ճանապարհային երթեւեկության ժամանակավոր սահմանափակումներ են հնարավոր գագաթնաժողովի անցկացման վայրում, ինչպես նաեւ այն հյուրանոցների մերձակայքում, որտեղ իջեւանելու են «քսանյակի» երկրների պատվիրակությունների անդամները: Բաց այդ, գործում Է կվադրոկոպտյորների արձակման արգելքը: Ճապոնիայի ԱԳ նախարարության աղբյուրը հայտնվել Է, որ ԶԼՄ-ների առնվազն 7 հազար ներկայացուցիչներ են լուսաբանելու G20-ի առաջիկա գագաթնաժողովի շրջանակում կայանալիք միջոցառումները: «Գագաթնաժողովում գրանցվել Է մոտավորապես 7 հազար լրագրող»,-ասել Է նա: Մամուլի կենտրոնը կազմակերպվելու Է անմիջականորեն գագաթնաժողովի անցկացման վայրում՝ INTEX Osaka միջազգային ցուցահանդեսային համալիրում՝ քաղաքի նավահանգստային մասում: Աղբյուրը նշել Է, որ «քսանյակի» գագաթնաժողովի հիմնական թեմաները կդառնան գլոբալ տնտեսության եւ առեւտրի իրադրությունը, ինչպես նաեւ բնապահպանության հետ կապված հարցերը, G20-ի գագաթնաժողովը թվով արդեն 14-րդը կլինի պատմության մեջ եւ առաջինը, որը կազմակերպվում Է Ճապոնիայում:

Համաժողովը կանցկացվի Օսակայի ծոցի Սակիսիմա արհեստական կղզում: Գրեթե 2,7 մլն բնակչությամբ Օսական Ճապոնիայի՝ մեծությամբ երրորդ քաղաքն Է Տոկիոյից եւ Յոկոհամայից հետո: Այն երկրի կարեւորագույն գործարար ու մշակութային կենտրոններից մեկն Է, ճապոնական Հոնսյու գլխավոր կղզու հարավարեւմտյան մասի ոչ պաշտոնական մայրաքաղաքը: Ինչպես սպասվում Է, գագաթնաժողովի ընթացքում անվտանգությունը կապահովեն 30 հազարից ավելի ոստիկաններ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ