Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Արման Թաթոյանը մասնակցել է խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրվան նվիրված միջոցառմանը

Արման Թաթոյանը մասնակցել է խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային 
օրվան նվիրված միջոցառմանը

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄՆՊՐԵՍ: Մեր երկիրն այս պահին կանգնած է լրջագույն բարեփոխումների շեմին, և Մարդու իրավունքների պաշտպանը նույնպես ներգրավված է լինելու բարեփոխումների գործընթացում՝ կարեւորելով քաղաքացիական հասարակության մասնակցությունը քննարկումներին: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, այս մասին «Անցումային արդարադատության համատեքստում խոշտանգումների զոհերի իրավունքների վերականգնման մեխանիզմները» փորձագիտական քննարկման ժամանակ բացման խոսքում ասել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

Նրա խոսքով՝ հանրության մոտ սխալ ընկալում կա, որ վատ վերաբերմունքը ներառում է միայն խոշտանգումը, այսինքն՝ բռնությունը, ծեծը, հարվածները եւ այլն, մինչդեռ վատ վերաբերմունք է նաև անձին պատշաճ բժշկական օգնություն չցուցաբերելը, անմարդկային պայմաններում պահելը և այլն:

Խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրվա կապակցությամբ «Հանրային լրագրության ակումբի» և «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի»  կազմակերպած միջոցառման ժամանակ Արման Թաթոյանը տեղեկացրել է, որ ՔԿՀ-ներ, հոգեբուժարաններ և երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններ  իրականացված մոնիթորինգային այցերն արձանագրել են բազմաթիվ համակարգային խնդիրներ, որոնց տարիներ շարունակ պատշաճ ուշադրություն չի դարձվել:

«Քրեակատարողական համակարգը դեռևս պահպանում է պատժողական բնույթը, այլ ոչ թե վերականգնողական արդարադատության համակարգին բնորոշ հատկանիշները: ՔԿՀ-ում չկա անհատական մոտեցում ազատությունից զրկված մարդու նկատմամբ: Չի իրականացվում նրա վարքագծի ռիսկային գնահատում»,-ասել է Արման Թաթոյանը:

Նրա խոսքով՝ պետությունը պետք է կանխատեսելի դարձնի այն ճանապարհը կամ վարքագիծը, որը դրսևորելով ազատազրկված անձը կարող է հասնել ազատ արձակման:

Մարդու իրավունքների պաշտպանը տեղեկացրել է, որ հոգեբուժարաններում իրականացրած մշտադիտարկման այցերի արդյունքներով հարուցվել են քրեական գործեր: Պրակտիկայում առկա են լուրջ խնդիրներ մատյանների վարման, հոժարակամ և հարկադիր բուժման հետ կապված, իսկ երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում չկա աշխատանքի միասնական մոտեցում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]