Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԿԳՄՍՆ-ն և staff.am պորտալը կհամագործակցեն մարդկային ռեսուրսների հավաքագրման ոլորտում

ԿԳՄՍՆ-ն և staff.am պորտալը  կհամագործակցեն մարդկային ռեսուրսների 
հավաքագրման ոլորտում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը  և staff.am պորտալն այսուհետ կհամագործակցեն մարդկային ռեսուրսների հավաքագրման ոլորտում` հաշվի առնելով ՀՀ քաղաքացիների լայն շրջանակների իրազեկվածության անհրաժեշտությունը ոլորտում առկա թափուր աշխատատեղերի վերաբերյալ։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, այդ նպատակով այսօր ՀՀ ԿԳՄՍ նախարարության աշխատակազմի գլխավոր քարտուղարի լիազորություններն իրականացնող Սամվել Մուրադյանն ու staff.am պորտալի ներկայացուցիչ  Նազելի  Բադալյանն ստորագրել են համագործակցության հուշագիր, որով նախատեսվում է նախարարությունում և վերջինիս ենթակա մարմիններում առկա թափուր պաշտոնների  հայտարարությունները հրապարակել staff.am  հարթակում:

Կարևորելով նախաձեռնությունը` գլխավոր քարտուղարի լիազորությունները կատարող Ս. Մուրադյանը նշել է, որ այս հուշագիրը մեծ քայլ առաջ է մրցունակ և արհեստավարժ մասնագետներին պետական համակարգում ներգրավելու առումով։ Staff.am-ի ներկայացուցիչ  Նազելի  Բադալյանն էլ, իր հերթին, ընդգծել է, որ պորտալի նպատակն աշխատաշուկայի զարգացմանը նպաստելն է, և իրենք միշտ բաց են պետության հետ համագործակցության հարցում:

Համագործակցության շրջանակում staff.am ընկերությունը ապահովում է նախարարության տրամադրած թափուր աշխատատեղերի վերաբերյալ հայտարարությունների և մրցույթների պատշաճ տարածումը և հասարակության լայն շրջանակների իրազեկումը` անվճար հիմունքներով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]