Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մակրոնը պլանավորում Է Պուտինի հետ երկկողմ հանդիպում անցկացնել G20-ի հարթակում

Մակրոնը պլանավորում Է Պուտինի հետ երկկողմ հանդիպում անցկացնել G20-ի հարթակում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պլանավորում Է Ռուսաստանի իր պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ երկկողմ հանդիպում անցկացնել G20-ի գագաթնաժողովի շրջանակում, որը հունիսի 28-29-ին տեղի Է ունենալու Օսակայում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 26-ին ՏԱՍՍ-ին հայտնել են Ելիսեյան պալատի մամուլի ծառայությունում:

«Մենք հաստատում ենք, որ հանրապետության նախագահը երկկողմ հանդիպումներ կանցկացնի Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի, ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի եւ ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ»,-նշել են Ելիսեյան պալատում:

«Նաեւ կկազմակերպվեն այլ բանակցություններ, որոնք մենք կկարողանանք հաստատել առաջիկայում»,-հավելել են Ֆրանսիայի ղեկավարի վարչակազմի մամուլի ծառայությունում: Ավելի վաղ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում Մակրոնն ասել Էր, որ ինքը գագաթնաժողովում պլանավորում Է արծարծել մի շարք թեմաներ, մասնավորապես, միջազգային առեւտրի հարցերը, ԱՄՆ-ի եւ Չինաստանի փոխհարաբերությունները, կլիմայի փոփոխության հարցերը: Ֆրանսիայի նախագահը նաեւ պլանավորում Է շարունակել Իրանի միջուկային ծրագրի եւ տարածաշրջանային ճգնաժամերի քննարկումը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]