Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Volvo-ն զրահապատ ավտոմոբիլներ կթողարկի

Volvo-ն զրահապատ ավտոմոբիլներ կթողարկի

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Volvo Cars ընկերությունն սկսում Է XC90 մոդելի երկու զրահապատ վերափոխակների թողարկումը: Դրանք կստանան 10-միլիմետրանոց մեծ ամրության պողպատե պատվածք եւ մինչեւ 50 միլիմետր հաստությամբ գնդականթափանց ապակի: Ավտոարադրողն այսպես Է պատրաստվում պատասխանել «հավելյալ պաշտպանության կարիք ունեցող» անձանց համար զրահապատ ավտոմոբիլների՝ վերջին ժամանակներս աճած պահանջարկին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ընկերության՝ հունիսի 26-ին հրապարակված մամուլի տեղեկագրում:

Ավելի հզոր զրահով մոդելը պահանջում Է նոր շասիներ եւ արգելակներ, քանի որ պաշտպանության տարրերը 1,4 տոննայով ծանրացնում են այն: Հիմնական զրահապատ վերափոխակի հավաքումը կկատարվի Գյոթեբորգի գործարանում, բայց զրահի տեղադրման համար ավտոմեքենաները կուղարկեն Գերմանիա:

Առաջին զրահապատ Volvo ХС90-ը հարահոսից կիջնի այս տարվա վերջին: ХС90-ի մյուս, ավելի թեթեւ վերափոխակը կարտադրվի Բրազիլիայում: Դրա վաճառքների սկիզբը պլանավորված Է հաջորդ տարվա առաջին կեսին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]