Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԱՄՆ-ը պատժամիջոցներից Իրանի կորուստները գնահատել Է 50 մլրդ դոլար

ԱՄՆ-ը պատժամիջոցներից Իրանի կորուստները գնահատել Է 50 մլրդ դոլար

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի իշխանությունները ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցների պատճառով զրկվել են 50 մլրդ դոլարից: Այդ մասին Al Hadath հեռուստաալիքին տված հարցազրույցում, որը հրապարակվել Է հունիսի 26-ին, հայտարարել Է ԱՄՆ-ի՝ Իրանի հարցերով հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուքը:

«Պատժամիջոցներ սահմանելով՝ մենք Իրանի ղեկավարությանը զրկեցինք 50 մլրդ դոլարից»,-ասել Է նա՝ Թեհրանի իշխանություններին համեմատելով «կրոնական կոռումպացված մաֆիայի» հետ:

Հուքը նաեւ նշել Է, որ «իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից ԱՄՆ-ի դուրս գալն Իրանի գործունեությանը հակազդելու անհրաժեշտ քայլ դարձավ, ինչպես նաեւ Թեհրանին մեղադրել Է Մերձավոր Արեւելքում բռնության ու ահաբեկչության տարածման մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]