Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Անոմալ տապ Է հաստատվել Եվրոպայի երկրներում

Անոմալ տապ Է հաստատվել Եվրոպայի երկրներում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի երկրներում անոմալ տապ Է հաստատվել, օդի ջերմաստիճանն առանձին երկրներում կարող Է գերազանցել 40 աստիճանը: Այսպես, Մադրիդում մինչեւ շաբաթվա վերջը ջերմաստիճանը կհաստատվի 41 աստիճանի, Փարիզում, Բեռլինում եւ Հռոմում՝ 36-38 աստիճանի նշագծին:

Տապի բարձրակետն սպասվում Է հունիսի 26-28-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես նշում են օդերեւութաբանները, բարձր ջերմաստիճանը մայր ցամաքի եվրոպական մաս են բերում քամու պոռթկումները Սահարայից: Ֆրանսիան նախազգուշացրել Է վտանգի «նարնջագույն» մակարդակի մասին, իսկ իսպանացի օդերեւութաբանները երկիր եկող եղանակը որակել են «ինֆեռնալ»:

«Դժոխքային վիճակ Է ստեղծվում»,-գրել Է մադրիդյան @slaplana_tve օդերեւութաբանը: Մասնագետներն ընդգծում են, որ այդպիսի եղանակը կարող Է հատկապես վտանգավոր լինել երեխաների, տարեց մարդկանց, ինչպես նաեւ նրանց համար, ովքեր ունեն թույլ իմունային համակարգ: Ֆրանսիացի օդերեւութաբան Գիյոմ Վոզնիցան չի կասկածում, որ նոր ռեկորդը կսահմանվի արդեն հունիսի 27-ին. այդ օրը օդերեւութաբաններն սպասում են մինչեւ 45 աստիճան տաքություն: Բացի Ֆրանսիայից, հունիսյան տապի ազգային ռեկորդներ կարող են սահմանվել Ավստրիայում (ներկայում՝ ըստ Ցելսիուսի 38,6 աստիճան), Գերմանիայում (38,5), Շվեյցարիայում (37,2): Ամենախիստ տապը նորագույն պատմության մեջ գրանցվել Է Ֆրանսիայում՝ 2003 թվականին, երբ երկու ամսվա ընթացքում ռեկորդային ջերմաստիճաննների հետ կապված բարդացումների պատճառով մահացավ 15 հազար մարդ:, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]