Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով կմեկնի Վիետնամ և Սինգապուր

Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով կմեկնի Վիետնամ և Սինգապուր

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով կմեկնի Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն և Սինգապուրի Հանրապետություն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին նշված է ՀՀ կառավարության e-gov.am պաշտոնական կայքում:

Կառավարական պատվիրակությունը Վիետնամում կլինի հուլիսի 4-6-ը, իսկ Սինգապուր կայցելի հուլիսի 7-9-ը:

Պատվիրակության կազմում կլինեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը և այլ պաշտոնյաներ:

Գործուղումների մեջ գտնվելու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության վարչապետի պարտականությունները կկատարի ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]