Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արտակ Ապիտոնյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Թմրանյութերի և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի գործադիր տնօրենի հետ

Արտակ Ապիտոնյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Թմրանյութերի և հանցավորության 
դեմ պայքարի գրասենյակի գործադիր տնօրենի հետ

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վիեննայում աշխատանքային այցով գտնվող ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը հունիսի 24-ին հանդիպում ունեցավ ՄԱԿ-ի Թմրանյութերի և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի (UNODC) գործադիր տնօրեն, Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրեն Յուրի Ֆեդոտովի (Yuri Fedotov) հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հանդիպման ընթացքում ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրեց Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում ընթացող բարեփոխումների գործընթացը, այդ թվում՝ նաև UNODC իրավասության ներքո գտնվող բնագավառներում։

Արտակ Ապիտոնյանն ընդգծեց, որ Հայաստան-UNODC սերտ համագործակցությունը կարևոր նշանակություն ունի Հայաստանի կառավարության բարեփոխումների օրակարգին աջակցելու գործում՝ մասնավորապես կոռուպցիայի և հանցավորության դեմ պայքարի, ինչպես նաև թմրանյութերի ապօրինի շրջանառության կանխարգելման ուղղությամբ։ Կարևորվեց UNODC դերը՝ իր իրավասությունների բնագավառում տարածաշրջանային և միջազգային համագործակցությունը համակարգելու և խթանելու հարցում։

Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձան Հայաստանի՝ Վիեննայի ՄԱԿ-ի գրասենյակի և դրա հովանու տակ գործող հանձնաժողովների հետ փոխգործակցությանը և խնդիրներին, քննարկեցին  երկկողմ համագործակցությունն առավել ինտենսիվ դարձնելու և խորացնելու հեռանկարները: Արտակ Ապիտոնյանն ու Յուրի Ֆեդոտովն անդրադարձան նաև վերջերս ՄԱԿ գլխավոր քարտուղարի կողմից նախաձեռնված Ատելության քարոզչության դեմ պայքարի Ռազմավարության և Գործողությունների ծրագրի հարցերին։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]