Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Ջորջ Մարտինը «Չեռնոբիլ» սերիալի համար մի «բեռնատար» պարգեւներ Է կանխատեսում

Ջորջ Մարտինը «Չեռնոբիլ» սերիալի համար մի «բեռնատար» պարգեւներ Է կանխատեսում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սառցի եւ հրո երգը» մատենաշարի հեղինակը, մատենաշար, որը դարձել Է «Գահերի խաղը» սերիալի հիմքը, իր Twitter-ում բարձր Է գնահատել «Չեռնոբիլ» սերիալը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ջորջ Մարտինը գրառման մեջ հայտնել Է, որ դիտել Է HBO ալիքի սերիալը եւ այն համարել Է «ահավոր, կլանող եւ սրտահույզ» ներկայացում:

«Եթե այս շոուն մի ամբողջ բեռնատար պարգեւներ չստանա «Էմմիի» մրցանակաբաշխությանը, ապա Հոլիվուդում արդարություն չկա»,- ասել Է գրողը: Ջորջ Մարտինն առանձնապես նշել Է «տաղանդավոր Ջարեդ Հարիսի ցնցող խաղը», որը կատարում Է պրոֆեսոր Լեգասովի դերը: «Էմմի» հեռուստատեսային պարգեւների հանձնման արարողությունը տեղի կունենա հուլիսի 27-ին Լոս Անջելեսում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]