Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԱՄՆ-ի եւ ՉԺՀ-ի միջեւ առեւտրական համաձայնագիրը 90 տոկոսով պատրաստ Է. ԱՄՆ ֆիննախ

ԱՄՆ-ի եւ ՉԺՀ-ի միջեւ առեւտրական համաձայնագիրը 90 տոկոսով պատրաստ Է. ԱՄՆ ֆիննախ
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը հայտարարել Է, որ Վաշինգտոնի եւ Պեկինի միջեւ առեւտրական համաձայնագիրը պատրաստ Է 90 տոկոսով, եւ նշել Է, որ դրա կնքման հնարավորությունը պահպանվում Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է CNBC հեռուստաալիքը:
«Մենք մոտավորապես 90 տոկոսով անցել ենք (գործարքի) ուղին, եւ ես կարծում եմ, որ այն ավարտելու հնարավորություն կա»,- հայտարարել Է նա հեռուստաալիքիան տված հարցազրույցում:
Մնուչինը վստահություն Է հայտնել, որ այդ հարցի շուրջը բանակցություններում առաջընթաց ձեռք կբերվի ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպմանը Ճապոնիայում G20-ի գագաթնաժողովի հարթակներում: Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարության ղեկավարը հուսով Է, որ համաձայնագիրը կարող Է կնքվել մինչեւ տարեվերջ, բայց դրա համար «պետք Է ճիշտ ջանքեր գործադրվեն»:
Ավելի վաղ ԱՄՆ-ի վարչակազմի բարձրաստիճան մի ներկայացուցիչ հայտարարել Է, որ Թրամփի եւ Սի Ցզինպինի հանդիպումն, ամենայն հավանականությամբ, կկայանա հունիսի 29-ին: G20-ի գագաթնաժողովը Ճապոնիայի Օսակայում տեղի կունենա հունիսի 28 – 29-ը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]