Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Վրաստանում ապահովված Է զբոսաշրջիկների անվտանգությունը. Թբիլիսիի քաղաքագլուխ

Վրաստանում ապահովված Է զբոսաշրջիկների անվտանգությունը. Թբիլիսիի քաղաքագլուխ

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի իշխանություններն ապահովում են ինչպես երկրի բնակիչների, այնպես Էլ հյուրերի, այդ թվում՝ Ռուսաստանից ժամանած զբոսաշրջիկների անվտանգությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 26-ին հայտարարել Է Թբիլիսիի քաղաքագլուխ Կախա Կալաձեն: «Վրացիներն ազգային հատկանիշով ոչ մի ֆոբիա չունեն, եւ դա հաստատում Է մեր բազմադարյան հանդուրժողական ավանդույթը:

Մենք հպարտանում ենք մեր հանդուրժողությամբ, համապատասխանաբար մեր երկրի շարքային քաղաքացին չպետք Է որեւԷ խնդրի բախվի Ռուսաստանում, իսկ ռուս զբոսաշրջիկները չպետք Է խնդիրներ ունենան մեր երկրում»,-ասել Է Վրաստանի մայրաքաղաքի քաղաքապետը: «Մեզ մոտ ապահովված Է բոլոր զբոսաշրջիկների եւ մեր յուրաքանչյուր քաղաքացու, այդ թվում՝ Ռուսաստանից ժամանած զբոսաշրջիկների անվտանգությունը, որովհետեւ զբոսաշրջության ոլորտը կարեւոր Է մեր երկրի տնտեսության զարգացման համար»,-ընդգծել Է Կալաձեն: Նա նաեւ ափսոսանք Է հայտնել երկու երկրների միջեւ ավիահաղորդակցության ժամանակավոր արգելք սահմանելու Ռուսաստանի իշխանությունների որոշման կապակցությամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]