Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ազատ են արձակվել Թբիլիսիում անկարգությունների ընթացքում գրեթե բոլոր ձերբակալվածները

Ազատ են արձակվել Թբիլիսիում անկարգությունների ընթացքում գրեթե բոլոր ձերբակալվածները


ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թբիլիսիի քաղաքային դատարանն ազատ Է արձակել եւս 51 մարդու, որոնք ձերբակալվել Էին Թբիլիսիում բողոքի ակցիայի ժամանակ անկարգությունների եւ հունիսի 20-21-ին հանրահավաքի ցրման ընթացքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է դատարանի կայքում զետեղված հաղորդագրության մեջ:
Ընդամենը բերման Էր ենթարկվել 305 մարդ, որոնցից 121-ին կալանքի տակ Էին վերցրել Վարչական իրավախախտումների օրենսգիրքը խախտելու համար: Մնացածներին ազատել Էին՝ սահմանելով տուգանք կամ տալով բանավոր նախազգուշացում:
Հունիսի 25-ի տվյալներով՝ կալանքի տակ Էր գտնվում 54 մարդ:
Դատարանը նրանց բոլորին մեղավոր Էր ճանաչել մանր խուլիգանություն կատարելու եւ ոստիկանության օրինական պահանջին չենթարկվելու մեջ, հաղորդել Է Sputnik-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]