Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   27 Նոյեմբեր

Ըմբիշներ Ֆրանգուլյանը և Սարգսյանը պարտվել են Եվրոպական խաղերի մեկնարկում

Ըմբիշներ Ֆրանգուլյանը և Սարգսյանը պարտվել են Եվրոպական խաղերի մեկնարկում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի մի քանի անդամներն անհաջող են մեկնարկել Եվրոպական երկրորդ խաղերում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մինսկում ընթացող խաղերի ազատ ոճի ըմբշամարտի 65 կգ քաշային կարգում Հայաստանից Վալոդյա Ֆրանգուլյանը 1/8 եզրափակչում ուժերը չափեց Ադրբեջանի ներկայացուցիչ Հաջի Ալիևի հետ և պարտվեց 0:6 հաշվով:

97 կգ քաշային Սարգիս Հովհաննիսյանը ևս անհաջող ելույթ ունեցավ 2:13 հածվով պարտվելով վրացի Էլիզբար Օդիկաձեին:

Հայաստանի հավաքականը դեռևս 3 մեդալ է նվաճել: Հայ սամբիստներից Տիգրան Կիրակոսյանը դարձել է ոսկե, Դավիթ Գրիգորյանը` արծաթե և Արսեն Ղազարյանը` բրոնզե մեդալակիր:

Եվրոպական երկրորդ խաղերին մասնակցում են 50 երկրի մոտ 4000 մարզիկներ: Եվրոպական խաղերի շրջանակում անցկացվում են երկու մարզաձևի Եվրոպայի առաջնություններ, իսկ 8 մարզաձևերը կլինեն Տոկիոյի 2020 թվականի Օլիմպիական խաղերի համար որակավորում տվող: Հայաստանը Եվրոպական երկրորդ խաղերին մասնակցում է 37 մարզիկով:

 Լուսանկարը՝ Armnoc

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]