Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Նորա Գրիգորյանը Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում ներկայացնելու է «Սիրելիներից մի բաժանվեք» բեմադրությունը

 Նորա Գրիգորյանը Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական 
թատրոնում ներկայացնելու է «Սիրելիներից մի բաժանվեք» բեմադրությունը

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սիրելիներից մի բաժանվեք». այսպես է կոչվում Ալեքսանդր Վոլոդինի պիեսը, որի հիման վրա Նորա Գրիգորյանի բեմադրած ներկայացումը  հուլիսի 4-5-ին բարձրանալու է Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի բեմ:

«Սա իմ առաջին աշխատանքն է Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում: Հրավեր ստացա թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Ղազանչյանից ու սիրով ընդունեցի այն: Անչափ շնորհակալ եմ պարոն Ղազանչյանին վստահության համար: Նա ինձ հնարավորություն տվեց ծանոթանալ, աշխատել և սիրել մի նոր հիանալի թատերախումբ` իր տաղանդավոր դերասաններով։ Պետք է խոստովանեմ, որ վերջին անգամ հայերենով ներկայացում բեմադրել եմ  ուսանողական տարիներին: Ստացվում է, որ սա իմ առաջին հայալեզու բեմադրությունն է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Գրիգորյանը:

Խոսելով ստեղծագործության մասին` Գրիգորյանն ընդգծեց, որ Վոլոդինը շատ հուզիչ է գրում: «Պիեսի ընտրության հարցը երկար ենք քննարկել պարոն Ղազանչյանի հետ: Այն պետք է համապատասխաներ թատրոնի ձևաչափին: Պետք է լիներ  երաժշտական և կոմեդիայի տարրերով: Ընտրությունը կանգ առավ «Սիրելիներից մի բաժանվեք» պիեսի վրա, որը մարդկային է»,-ասաց բեմադրիչը:

Նրա համոզմամբ`  թեև պիեսն  ավելի շատ խորհրդային շրջանում ապրող ռուս զույգերի կյանքն է նկարագրում, այնուամենայնիվ, այն խնդիրները, որոնք ծագում են նրանց հարաբերություններում, շատ մոտ են նաև մեր իրականությանը: «Ցավոք սրտի, այսօր շատ զույգեր են բաժանվում, երիտասարդները, այսպես ասած, կոտոշավոր են, և մեկը չի ուզում զիջել մյուսին, արդյունքում կորցնում են այն, ինչ պետք է երկու ձեռքով ամուր պահել: Խոսքը ամենակարևոր ու թանկ զգացմունքի` սիրո մասին է:  Աշխատելով այս գործի վրա` հիշեցի հորս խոսքերը: Նա ասում էր, որ բոլոր բեմադրություններում կյանքից փոքր մասնիկ է դնում։ Այստեղ ինքս էլ եմ զուգահեռներ անցկացրել, նմանեցրել, միացրել: Նման իրավիճակներ բոլորիս կյանքում էլ կարող են լինել»,- շեշտեց Նորա Գրիգորյանը:

Ներկայացման մեջ զբաղված է թատերախմբի մեծ մասը: Բեմանկարչություն հեղինակը Լուսինե Կարապետյանն է, պարերը բեմադրել է Նաիրա Հովհաննիսյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]