Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Թուրքմեն պոետ Մահտումկուլի Ֆրագիի 295-ամյակի կապակցությամբ ԵՊՀ-ում կազմակերպվել է գիտական կոնֆերանս

 Թուրքմեն պոետ Մահտումկուլի Ֆրագիի 295-ամյակի կապակցությամբ ԵՊՀ-ում 
կազմակերպվել է գիտական կոնֆերանս

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ-ում Թուրքմենստանի դեսպանությունը Երևանի պետական համալսարանի հետ համատեղ կազմակերպել է պոետ, փիլիսոփա և մտածող Մահտումկուլի Ֆրագիի 295-ամյակին նվիրված գիտական կոնֆերանս և գրական ընթերցումներ:

«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի թյուրքագիտության ամբիոնի վարիչ Ալեքսանդր Սաֆարյանը նշեց, որ «Մահտումկուլի Ֆրագին համաշխարհային մշակույթի պատմության մեջ» խորագրով գիտաժողովը հերթականն է այն գիտակրթական ստուգատեսների, որ անց է կացվում թուրքմեն գործընկերների հետ վերջին տասնամյակների ընթացքում:

«Հայ-թուրքմենական մշակութային կապերը դարավոր պատմություն ունեն: Մենք ակտիվորեն համագործակցում ենք Թուրքմենստանի գիտությունների ազգային ակադեմիայի տարբեր ինստիտուտների, ինչպես նաև Թուրքմենստանի պետական համալսարանի հետ, որը կրում է Մահտումկուլի Ֆրագիի անունը: ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի ջանքերով 5 տարի առաջ լույս տեսավ բանաստեղծի ստեղծագործությունների 3-րդ հայերեն հրատարակությունը՝ Թուրքմենստանի նախագահ, ԵՊՀ պատվավոր դոկտոր Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հատուկ առաջաբանով»,- ասաց Սաֆարյանը:

Նրա խոսքով՝ այդ ժողովածուում տեղ էին գտել նախկինում հաջողված հրատարակություններ, ինչպես նաև նոր թարգմանություններ, որոնք բանաստեղծ և  թարգմանիչ Վարուժան Սահակյանն է (Վարուժան Խաստուր) արել:

«Այսօր մեր միջոցառմանը ներկա են նաև Թուրքմենստանից եկած բախշիներ (աշուղներ), ովքեր ելույթ կունենան գիտաժողովից հետո»,- ասաց թյուրքագիտության ամբիոնի վարիչը:

Միջոցառմանը ներկա էր նաև ՀՀ-ում Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպան Մուհամետնիյազ Մաշալովը:

Հունիսի 26-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում կկայանա նաև թուրքմենա-հայկական համատեղ համերգ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]