Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Աշխարհը մոտ Է այն եզրագծին, որից անդին վերահսկողությունը կորցնելու վտանգ կա. Տուսկ

Աշխարհը մոտ Է այն եզրագծին, որից անդին վերահսկողությունը կորցնելու վտանգ կա. Տուսկ
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը G20-ի գագաթնաժոովի նախաշեմին դրա մասնակիցներին նախազգուշացրել Է աշխարհում տեղի ունեցող գործընթացների նկատմամբ վերահսկողությունը կորցնելու վտանգի մասին՝ կոչ անելով աշխատել ճգնաժամերի լուծման վրա եւ հաշվի առնել Նագասակիի դասերը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Նույնիսկ այդ կարճատեւ այցը ինձ հարկադրեց գիտակցելու, թե որքան ողբերգական Է Նագասակիի դասը, եւ այնուամենայնիվ, որքան Է այն լի հույսով: Այսօր՝ Օսակայում աշխարհի ղեկավարների հանդիպումից երկու օր առաջ, դա նաեւ պետք Է պատասխանատվության դաս դառնա հանուն մեր ընդհանուր ապագայի»,- ասված Է Տուսկի հայտարարության մեջ: «Համաշխարհային ասպարեզը չի կարող վերածվել մի վայրի, որտեղ ուժեղներն իրենց պայմանները թելադրեն թույլերին առանց որեւիցե վերապահության, որտեղ եսամոլությունը գերակշռի համերաշխության նկատմամբ, իսկ ազգայնական հույզերը գերակշռեն ողջամտության նկատմամբ: Դուք պետք Է հասկանաք. դուք պատասխանատվություն եք կրում ոչ միայն ձեր շահերի, այլեւ ամենից առաջ խաղաղության եւ անվտանգ, արդարացի աշխարհակարգի համար»,- ասված Է հունիսի 26-ին տարածված հայտարարության մեջ: «Այդ ամենը մեզ ցույց Է տալիս, թե աշխարը որքան շատ Է մոտեցել վտանգավոր եզրագծին: Մեք շարունակում ենք ձեւացնել, թե լիովին վերահսկում ենք իրադարձությունների եւ փոփոխությունների դինամիկան, բայց դա պատրանք Է: Այդ վտանգների գիտակցումը պետք Է հիմք դառնա Օսակայում քննարկումների համար»,-եզրափակել Է Եվրախորհրդի նախագահը հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]