Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Քննչական կոմիտեի նախագահը պարգևատրել է ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի անձնակազմին

Քննչական կոմիտեի նախագահը պարգևատրել է ՀՀ ԱՆ «Դատաբժշկական 
գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի անձնակազմին

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԲԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը բժիշկների մասնագիտական տոնի կապակցությամբ «Համագործակցության համար» մեդալով է պարգևատրել ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավարին և աշխատակիցների:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության  և հասարակայնության հետ կապերի բաժնից, մասնավորապես՝ համագործակցության համար հուշամեդալով պարգևատրվել են  ՀՀ Առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Մհեր Բիշարյանը, նույն ՊՈԱԿ-ի Երևան քաղաքի բաժնի վարիչ Շավարշ Գևորգյանը և դիակների փորձաքննության վարիչ Սանասար Սևոյանը:

Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի անձնակազմին սերտ համագործակցության համար:

ՔԿ նախագահը հատուկ ընդգծել է հանցագործության բացահայտման գործում փորձագետների աշխատանքի կարևորությունը` նշելով, որ ցանկացած հանցագործության բացահայտում քննիչների, ոստիկանների և փորձագետների արդյունավետ աշխատանքի և համագործակցության արդյունք է:

«Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Մհեր Բիշարյանն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել ՔԿ նախագահին՝ իրենց կատարած աշխատանքը գնահատելու համար. «Շնորհակալ եմ՝ մեր համեստ աշխատանքը գնահատելու համար: Այս պարգևատրումները մեզ պարտավորեցնում են, որ առավել սերտ և արդյունավետ աշխատենք Քննչական կոմիտեի հետ»,- ասել է Մհեր Բիշարյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]