Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Հուլիս

«Արարատ-Արմենիա»-ի նոր ֆուտբոլիստը Նիդերլանդներից է


ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի նոր չեմպիոն «Արարատ-Արմենիա»-ին է միացել ֆուտբոլիստ Նիդերլանդներից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  ակումբին է միացել 31-ամյա հոլանդացի եզրային կիսապաշտպան Ֆուրջել Նարսինգը:

Հանդես է եկել հոլանդական «ԱԶ Ալկմար», «Վոլենդամ», «Ցվոլե», «Կամբուր» և մի շարք այլ ակումբներում: «Ցվոլեյի» կազմում դարձել է Հոլանդիայի երկրորդ լիգայի չեմպիոն և Հոլանդիայի գավաթակիր:

Մինչ «Արարատ-Արմենիա» տեղափոխվելը եղել է «Դե Գրաֆսհապ» ակումբի ֆուտբոլիստ:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ