Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԱՄՆ-ի Կոնգրեսում հայտարարել են, որ Իրանի դեմ պատժամիջոցները խոչընդոտում են դիվանագիտական կարգավորմանը

ԱՄՆ-ի Կոնգրեսում հայտարարել են, որ Իրանի դեմ պատժամիջոցները խոչընդոտում են դիվանագիտական կարգավորմանը

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի վարչակազմի կողմից հունիսի 24-ին Իրանի իշխանությունների դեմ սահմանված խիստ պատժամիջոցները խոչընդոտում են այդ երկրի շուրջ ստեղծված իրադրության դիվանագիտական կարգավորմանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատի իրավաբանական կոմիտեի ավագ դեմոկրատ (Կալիֆոռնիայի նահանգից) Դայն Ֆայնսթայնի գրավոր հայտարարության մեջ, որը հրապարակվել Է հունիսի 25-ին:

«Իրանի գերագույն ղեկավարի դեմ պատժամիջոցների սահմանումը եւ վիրավորանքների փոխանակումը միայն ավելի անհասանելի Է դարձնում հակամարտության դիվանագիտական կարգավորումը»,- ընդգծել Է սենատորը: Նա հիշեցրել Է, որ Թեհրանը «վերջին պատժամիջոցները որակել Է դիվանագիտության դռների վերջնական փակում»: «Դա ոչ ոքի շահերին չի համապատասխանում: Մենք պետք Է հնարավոր ամեն ինչ անենք բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալու համար»,- հայտարարել Է Ֆայնսթայնը: Սենատորը «կոչ Է արել ԱՄՆ-ի վարչակազմին՝ դադարեցնել Էսկալացման այս ցիկլը, հրաժարվել Իրանի հետ բանակցություններում չհիմնավորված նախապայմաններից եւ իսկական դիվանագիտական ջանքեր գործադրել»:

«Ես անհանգստացած եմ այն բանից, որ փոփոխությունների բացակայության դեպքում իրադրությունը կվերաճի հակամարտության, որը ոչ ոք չի ցանկանում»,- եզրափակել Է նա: ԱՄՆ-ի նախագահը հունիսի 24-ին հրամանագիր Է ստորագրել, որը պատժամիջոցների խստացում Է նախատեսում Իրանի դեմ: Ելույթ ունենալով լրագրողների առջեւ, նա ճշտել Է, որ նոր միակողմանի միջոցներն ուղղված են նախ եւ առաջ Իրանի ղեկավար եւ հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի դեմ: Իր հերթին ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը հայտնել Է, որ «այս շաբաթ ավելի ուշ» պատժամիջոցների ցուցակում պլանավորվում Է ներառել նաեւ Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆին: Պատժամիջոցների տակ են հայտնվել նաեւ Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմի ութ զորահրամանատարներ, ներառյալ հունիսի 20-ին ամերիկյան հետախուզական անօդաչու թռչող սարքի ոչնչացման համար պատասխանատու գեներալը: Իսլամական Հանրապետության ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին հունիսի 25-ին Twitter-ում գրել Է, որ Միացյալ Նահանգների կողմից Իրանի նկատմամբ հունիսի 24-ին սահմանված պատժամիջոցներն անօգուտ են եւ ընդմիշտ փակում են դիվանագիտության ուղին: Իրանի նախագահ Հասան Ռոուհանին այն բանից հետո, երբ Վաշինգտոնը պատժամիջոցներ Է սահմանել երկրի ղեկավարության զորահրամանատարների դեմ, խիստ արտահայտություններ Է արել Սպիտակ տան հասցեին: «Սպիտակ տունը մտավոր հետամնաց Է»,-ասել Է Ռոուհանին, որի խոսքը մեջբերված Է նրա պաշտոնական կայքում: Նա նշել Է, որ Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները խոսում են այն մասին, որ Վաշինգտոնը լրջորեն չԷր Թեհրանին բանակցություններ առաջարկում: «Պատժամիջոցներ սահմանելով Իրանի արտաքին գործերի նախարարի դեմ՝ նրանք (ամերիկացիները) հերթական անգամ ցույց տվեցին, որ իրենց կողմից բանակցությունների վերաբերյալ առաջարկությունները սուտ են»,-ասել Է Ռոուհանին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]