1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Սան Ֆրանցիսկոն կդառնա ԱՄՆ-ի առաջին քաղաքը, որտեղ կարգելեն Էլեկտրոնային սիգարետների վաճառքը. CNN

Սան Ֆրանցիսկոն կդառնա ԱՄՆ-ի առաջին քաղաքը, որտեղ կարգելեն Էլեկտրոնային սիգարետների վաճառքը. CNN

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սան Ֆրանցիսկոն (Կալիֆոռնիայի նահանգ) կդառնա ԱՄՆ-ի առաջին քաղաքը, որտեղ կարգելեն Էլեկտրոնային սիգարետների վաճառքը: Ինչպես հայտնել Է CNN հեռուստաալիքը, այդ որոշման օգտին քվեարկել Է քաղաքային խորհուրդը, որը Սան Ֆրանցիսկոյի օրենսդիր մարմինն Է, դրան նաեւ հավանություն Է տվել մեգապոլիսի քաղաքագլուխը: Օրինագիծը նախատեսում Է, որ քաղաքի տարածքում կարգելվի ամեն տեսակի Էլեկտրոնային սիգարետների վաճառքը:

Արգելքը կվերաբերի ինչպես վաճառքին քաղաքի խանութներում, փողոցներում, այնպես Էլ Սան Ֆրանցիսկոյում հասցեով պատվերներին առցանց-խանութներում: Սան Ֆրանցիսկոյի քաղաքագլուխ Լոնդոն Բրիդը քվեարկության նախաշեմին արած իր հայտարարության մեջ ընդգծել Է, որ «լիովին պաշտպանում Է օրինագիծը»: «Մենք պետք Է միջոցներ ձեռնարկենք, որպեսզի պաշտպանենք Սան Ֆրանցիսկոյի երիտասարդության առողջությունը եւ քաղաքացիների ապագա սերունդներին զերծ պահենք այդ կործանարար մոլությունից»,- ասել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]