Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Հուլիս

Բռնցքամարտիկ Արթուր Հովհաննիսյանը դուրս եկավ Եվրոպական խաղերի կիսաեզրափակիչ


ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ Արթուր Հովհաննիսյանն առնվազն բրոնզե մեդալ ունի Եվրոպական երկրորդ խաղերում:  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մինսկում ընթացող խաղերի 1/4 եզրափակիչում Արթուր Հովհաննիսյանը (49 կգ) մենամարտեց Ռումինիայից Կոսմին Գիրլեանուի հետ և 4:1 հաշվով հաղթելով դուրս եկավ կիսաեզրափակիչ: Հովհաննիսյանն ապահովեց իր համար Եվրոպական խաղերի առնվազն բրոնզե մեդալը: Իսկ կիսաեզրափակչում հայ բռնցքամարտիկը կմենամարտի իռլանդացի Ռեգան Դալիի հետ:

Հայաստանի հավաքականը դեռևս 3 մեդալ է նվաճել: Հայ սամբիստներից Տիգրան Կիրակոսյանը դարձել է ոսկե, Դավիթ Գրիգորյանը` արծաթե և Արսեն Ղազարյանը` բրոնզե մեդալակիր:

Եվրոպական երկրորդ խաղերին մասնակցում են 50 երկրի մոտ 4000 մարզիկներ: Եվրոպական խաղերի շրջանակում անցկացվում են երկու մարզաձևի Եվրոպայի առաջնություններ, իսկ 8 մարզաձևերը կլինեն Տոկիոյի 2020 թվականի Օլիմպիական խաղերի համար որակավորում տվող: Հայաստանը Եվրոպական երկրորդ խաղերին մասնակցում է 37 մարզիկով:

 Լուսանկարը՝ Armnoc

 

 

 




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ