Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   14 Նոյեմբեր

Հայաստանի հավաքականը սկսում է նախապատրաստությունը Եվրո-2019-ին

 Հայաստանի հավաքականը սկսում է նախապատրաստությունը Եվրո-2019-ին

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի Մ-19 առաջնության շեմին հայկական ընտրանին սկսում է իր վերջին մարզահավաքը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ֆեդերացիան: ՀՖՖ տեխնիկական կենտրոնում ֆուտբոլիստները կհավաքվեն հունիսի 26-ից հուլիսի 12-ը։ Ստուգողական վերջին 2 խաղերը կկայանան հուլիսի 4-ին և 7-ին։ Այս հանդիպումները նշանակվել են «Հանրապետական» մարզադաշտում, որտեղ Հայաստանի հավաքականը կընդունի նաև Եվրոյի՝ իր մրցակիցներին։ Վերջին հավաքին մասնակցելու համար գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը հրավիրել է 24 ֆուտբոլիստի․ 

Դարպասապահներ 

Հարություն Մելքոնյան, «Փյունիկ»       

Նարեկ Հովհաննիսյան, «Բանանց»     

Արման Ներսիսյան, «Արարատ-Արմենիա»

 

Պաշտպաններ

Արսեն Եղիազարյան, «Բանանց»

Արման Ղազարյան, «Բանանց»                                                                  

Երջանիկ Ղուբասարյան, «Համբուրգ», (Գերմանիա)

Էրիկ Ավետիսյան, «Արարատ-Արմենիա»

Ստյոպա Մկրտչյան, «Ակադեմիա»

Անտոնի Կազարյան, «Կանն», (Ֆրանսիա)

Յուրի Օգանեսյան, «Լիոն Դյուշեր», (Ֆրանսիա)

Ֆելիքս Խաչատրյան, «Բանանց»

Վոլոդյա Սամսոնյան, «Արարատ»

 

Կիսապաշտպաններ                                                        

Ռաֆիկ Միսակյան, «Շիրակ»

Սերգեյ Մկրտչյան, «Բանանց» 

Գրենիկ Պետրոսյան, «Փյունիկ»

Նարեկ Գրիգորյան, «Բանանց»

Արամ Խամոյան, «Լոկոմոտիվ»

Սարգիս Մարտիրոսյան, «Հանզա Ռոստոկ», (Գերմանիա)

Էրիկ Ազիզյան, «Զեմպլին Միխալովցե», (Սլովակիա)

Նարեկ Ալավերդյան, «Արարատ-Արմենիա»

 

Հարձակվողներ

Գերման Կուրբաշյան, «Գրոյտեր Ֆյուրտ», (Գերմանիա)

Արմեն Հովհաննիսյան, «Զեմպլին Միխալովցե», (Սլովակիա)

Ղազար Դերմեջյան, «Հրադեց Կրալովե», (Չեխիա)

Արամ Քոլոզյան, «Արարատ-Արմենիա»

 




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ