Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Հուլիս

Զոլաքարում խմելու մշտական ջրով կապահովվի 150 տնտեսություն


ԳԱՎԱՌ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղում ՀՀ կառավարության կողմից իրականացվող հրատապ ծրագրերի շրջանակներում ու համայնքի համաֆինանսավորմամբ ընթանում են խմելու ջրատարի ներքին ցանցի կառուցման աշխատանքներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Զոլաքար համայնքի ղեկավար Արման Ղազարյանը, ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 65 միլիոն դրամ , որից 13,5 միլիոն դրամը կազմել է Զոլաքարի համայնքապետարանի ֆինանսավորումը: Շինարարական աշխատանքները մեկնարկել են  հունիսի սկզբներից եւ կավարտվեն այս տարվա սեպտեմբերի վերջերին: Ծրագրի իրականացման արդյունքում խմելու շուրջօրյա ջրամատակարարմամբ կապահովվի 150 տնտեսություն: «Զոլաքարի խմելու ջրի մատակարարման ծրագիրը մեկնարկել է երեք տարի առաջ եւ մնում է ընթացքի մեջ: ՀՀ կառավարության կողմից տրամադրված մոտ 1 միլիարդ 300 միլիոն դրամի շրջանակներում ավարտվել է 17 կիլոմետր երկարության արտաքին ցանցի, օրվա կարգավորիչ երեք ջրամբարների եւ վեց աղբյուրակապերի , երկու քլորակայանների կառուցումը: ՀՀ կառավարության կողմից իրականացվող հրատապ ծրագրերի շրջանակներում Զոլաքարի խմելու ջրատարի ներքին ցանցի կառուցման համար արդեն հատկացվել է 40 միլիոն դրամ, որից 13,5 միլիոն դրամը կկազմի Զոլաքարի գյուղապետարանի համաֆինանսավորումը:

Գյուղապետարանը ներդրում է կատարել նաեւ նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման համար՝ 900 հազար դրամի չափով: Այս միջոցներով մինչեւ սեպտեմբերի վերջերը  նախատեսվում է ավարտի հասցնել 5-րդ, 11-րդ եւ  23-րդ թաղամասերում 4 կիլոմետր երկարության ջրատարի ներքին ցանցի կառուցման,  ներտնային միացումների, կարգավորիչ հորերի կառուցման եւ հիդրանտների տեղադրման   աշխատաքները: Բայց սրանով մենք կառուցած կլինենք գյուղի ջրամատակարարման համակարգի ներքին ցանցի մոտ 22 տոկոսը:Մնացած թաղամասերում ներքին ցանցի կառուցման, ներտնային միացումների աշխատանքների համար կպահանջվի եւս շուրջ 800 միլիոն դրամ: Մնացած աշխատանքները կփորձենք բավարարել առաջիկայում, բավարար միջոցներ ստեղծելուն պես, փուլ առ փուլ, քանի որ պահանջվող միջոցները վեր են մեր բյուջեի հնարավորություններից»,-ներկայացրեց համայնքի ղեկավարը:

Խոսրով Խլղաթյան




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ