Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Աղբերքում ջրարբիացվում է մոտ 1000 հեկտար արոտ

Աղբերքում ջրարբիացվում է մոտ 1000 հեկտար արոտ

ԳԱՎԱՌ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքի Աղբերք գյուղում ՀՀ կառավարության կողմից իրականացվող «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության ծրագրի» շրջանակներում ջրարբիացվում է մոտ 800 հեկտար արոտ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Աղբերքի վարչական ղեկավար Վասիլ Աղասարյանը, ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 36 միլիոն դրամ, որից 2 միլիոն դրամը ներդրվել է Աղբերքի գյուղապետարանի կողմից: Շինարարական աշխատանքները մեկնարկել են հունիսի սկզբներին եւ կավարտվեն հուլիս ամսի ընթացքում: Արդեն կառուցված է ջրատարը 1,5 կիլոմետր երկարությամբ: Կառուցվելու է մեկ աղբյուրակապ եւ երկու խմոց, ինչի արդյունքում կջրարբիացվի մոտ 1000 հեկտար արոտ:

«Շատ կարեւոր ծրագիր է իրականացվում գյուղի տնտեսությունների համար:Գյուղի 900 խոշոր եւ 1000 մանր եղջերավոր անասունները վերջապես կունենան խմելու ջուր ամառային արոտավայրերում ու ջրվելու համար նախկինի պես երկար ճանապարհ չեն կտրի՝ հանդիպած  առուներ կամ աղբյուրներ հասնելու եւ հետ վերադառնալու համար: Արոտների ջրարբիացումը կնպաստի թե անասնագլխաքանակի, թե մթերատվության ավելացմանը: Նույն ծրագրի միջոցով մենք նախորդ տարում ձեռք ենք բերել նոր 5 տրակտոր  եւ նույնքան մամլիչ, որոնք այս ամռանն օգտագործելու ենք գյուղատնտեսական աշխատանքներում »,-ներկայացրեց Վասիլ Աղասարյանը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]